երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սաուդիան Արաբիայում դեղագործական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 7 ընկերության արտադրանք

Սաուդիան Արաբիայում դեղագործական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 7 ընկերության արտադրանք

Դեկտեմբերի 10-12-ը Սաուդիան Արաբիայի Ռիադ քաղաքում կայացել է CPHI Middle East 2024 դեղագործական միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է 35-րդ անգամ: Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 երկրից 400 ներկայացուցիչ և 30000 այցելու։
 
Հայաստանը մասնակցել է միասնական ազգային տաղավարով, որում ներկայացված է եղել հայկական 7 ընկերության արտադրանք։
 
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էին ԻԻՀ-ում Հայաստանի առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գեորգի Խաչիյանը։
 
Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել B2B հանդիպումներ տարբեր երկրներից ներկայացված ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

 

  • Կիսվել: