շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՍԱՏՄ-ն՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական դրոշով գարեջրի վերաբերյալ

ՍԱՏՄ-ն՝ Հայաստանում հայտնված ադրբեջանական դրոշով գարեջրի վերաբերյալ

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկ երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։

«Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո2020-ի խաղերը:

ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:

 

 

  • Կիսվել: