երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սանոսյանը՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման մասին

Սանոսյանը՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման մասին

Այդ հարցն էլ ենք քննարկել: Էներգետիկայի նախարարի հետ էլ հանդիպեցի, և ընդհանարապես, գրեթե մեր բոլոր հանդիպումներում կա այդ հարցի քննարկումը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Իրան կատարած այցի ընթացքում քննարկված  էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի կառուցման հարցին:

«Բավական գրագրություններ ունենք հարցի հետ կապված, որովհետև չափազանց կարևոր է այդ գծի կառուցումը: Հաշվի առնելով, որ այդ գծի կառուցումը մեզ հնարավորություն կտա ավել քանակի էլեկտրաէներգիա արտահանել: Իսկ մենք նման հնարավություն ունենք»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը այն է, որ այս ծրագիրն իրականացնում է իրանական ընկերություն՝ իրանական վարկով.

«Այդ բանկի ու ընկերության միջև բազմաթիվ խնդիրներ կան, որը բերել է նրան, որ ընկերության ֆինանսական վիճակն այնքան կայուն չէ և աշխատանքները գրաֆիկով չի կարող անել: Մենք նաև ստիպված ենք եղել բանկի հետ էլ քննարկումներ ունենալ, և կարծես, որոշակի դրական կարգավորումներ կան»,- ասաց ՏԿԵ նախարարը հավելելով, որ վերջին այցի ընթացքում էլ որոշակի բաներ խոսել են:

Նա հույս հայտնեց, որ խնդիրները կկարգավորեն և 2023 թվականին ծրագիրը կավարտվի: 

  • Կիսվել: