շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սանոսյանն ու ԱՄԷ դեսպանն անդրադարձել են էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին

Սանոսյանն ու ԱՄԷ դեսպանն անդրադարձել են էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին։

Նախարարը կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

  • Կիսվել: