հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Սանկցիաները շարունակվում են, այլընտանք չի գտնվում․ «Հրապարակ»

Սանկցիաները շարունակվում են, այլընտանք չի գտնվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանի՝ հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառված սանկցիաներից հետո Փաշինյանը հայտարարեց, թե արտահանման այլընտրանքային շուկաներ են փնտրում, տարբեր երկրների հետ բանակցում ու ՌԴ-ից մերժված ապրանքների առաջին խմբաքանակներն արտահանել են։

Հայտնի է, որ մեկ ամսից ավելի է՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի վերջին օրերին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր, այլընտրանքային շուկաներ եւ նոր ուղղություններ, հատկապես` Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքի իրացման ճգնաժամ չի լինի, եւ ոչ մի ապրանք չվաճառված չի մնա։ Ասաց, որ երկրների անունները՝ ավելի ստույգ, կհրապարակվեն ապրանքի տեղ հասնելուց հետո։

Սակայն իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ արտահանված ապրանքները փոքրիկ, եթե չասենք՝ սիմվոլիկ քանակի են, չեն կարող որպես այլընտրանքային շուկա փոխարինել ԵԱՏՄ-ին:

Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այլեւս այդ մասին չեն խոսում եւ անգամ արտահանված ապրանքների ցանկ ու քանակ չեն հրապարակում: Իշխանական շրջանակներում անհանգիստ են, որ առաջիկայում գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ են կանգնելու, եւ հասկացել են, որ պոռոտախոսությունը, թե ռուսական սանկցիաներն ավարտվելու են հունիսի 8-ին, շատ հեռու է իրականությունից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: