կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում…Ջրային կոմիտեի նախագահ

Սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում…Ջրային կոմիտեի նախագահ

Քիչ առաջ ԱԺ-ում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն, արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին, մեղադրեց նրան մանիպուլատիվ թվեր հնչեցնելու մեջ:

Ապա իրավիճակն ԱԺ-ում լարվեց: Անդրադառնալով Թադևոս Ավետիսյանի ելույթին՝ Կարեն Սարգսյանը հոխորտաց ընդդիմության վրա՝ ասելով, որ ինքը սեպտեմբերի 28-ից եղել է Հադրութում, Քարվաճառի ճանապարհով վիրավորներ ու զոհվածներ է դուրս բերել՝ մինչդեռ նրանք վախենում էին այդ ճանապարհով երթևեկել:

«Չհասկացանք, էդ սաղդ դառել եք հայրենասեր, մենք էլ ստեղ Սևան ենք ծախում, չգիտեմ ինչ ենք անում, էդ ինչի՞ մասին եք խոսում»,- հոխորտաց Սարգսյանը:

  • Կիսվել: