կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան

Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան

Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Իրազեկ և պաշտխանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

««Ռուսաստանը դադարեցնում է Հայաստանից ներմուծումը» վերնագրերին զուգահեռ սկսվում է ամենագետների «կարծիքահայտնումը»։

Պրոռուսականներն իրենց ոգևորությունն արտահայտում են վստահ, որ սա նրանց պատասխանն է հակառուսական քաղաքականությանը, հակառուսները նույնկերպ փորձում են հիմնավորել նրանց «քխ» լինելը։

Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ, որ դեռևս մայիսին դիմել էին պեստիցիդների թույլատրելի քանակի գերազանցման և քայլեր ձեռնարկելու ուղղությամբ և մինչ օրս պատասխան չեն ստացել արդյունքների մասին։ Գրությամբ հորդորել են նաև իրականացնել ուսումնասիրություն և արդյունքների մասին տեղեկացնել։

Ցավալի է, բայց փաստ, մեզ՝ «խիստ հայրենասերներիս», չհետաքրքրեց փաստը, որ պեստիցիդների մնացորդային քանակները գերազանցող մթերքն օգտագործել ենք նաև մենք։ Դե ֆակտե, մարդու կյանքն ու առողջությունն ստորադասվում է քաղաքական երանգավորումներին։

Պետական կառույցը պարտավոր է մեկնաբանել.

  1. Արդյո՞ք ռուսական կողմից մայիսին ստացել է տեղեկություն առ այն, որ պեստիցիդների մնացորդային քանակը գերազանցում է նորմը։
  2. Եթե ստացել է, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։
  3. Ինչո՞ւ արդյունքների մասին չի տեղեկացրել ռուսական կողմին, իսկ եթե հայտնաբերել է վտանգներ, որոնք սպառնում են նաև մեզ, ինչու չի տեղեկացրել նաեւ հայ սպառողներին։
  4. Եթե գրություն ստանալուց հետո քայլեր չի ձեռնարկել, ինչո՞ւ է ցուցաբերել հանցավոր անգործություն՝ հարվածի տալ դնելով և սպառողներին, և տնտեսվարողներին։

Հ. Գ. Ընդամենը մի քանի (ոչ բոլորի) տնտեսվարողի սահմանափակումն առնվազն պետք է հուշեր, որ պրոբլեմն այլ տեղ է պետք փնտրել։ Բարդակ, բարդակ մինչև վերջ»,- գրել է նա։

451816343_2300570870297448_6936692673909341962_n.jpg (71 KB)

  • Կիսվել: