հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը

Ռուսաստանում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը

Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է Ռուսաստանում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը՝ Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ:

Վերահսկող մարմինը արգելքի պատճառ է նշել արտադրողի կողմից արտադրանքի պարտադիր պահանջների խախտումները:

  • Կիսվել: