կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական հեռուստաընկերությունները կփակվե՞ն Հայաստանում. պարզաբանում է ԲՏԱ նախարարը

Ռուսական հեռուստաընկերությունները կփակվե՞ն Հայաստանում. պարզաբանում է ԲՏԱ նախարարը

Ռուսական պետական հեռուստընակերությունների կողմից թույլ տված խախտումները մեր ուշադրության կենտրոնում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է կքնվել։ Համաձայնագրի բոլոր կետերին շատ լավ ծանոթ ենք, եւ համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց Ռոբերտ Խաչատրյանը։

Ճշտող հարցին, թե ի՞նչ  ենթադրում համապատասխան քայլեր ձեռնարկելը, նախարարն ասաց, որ կտեղեկացվի այդ մասին։

Հարցին՝ արդյո՞ք այդ հեռուստաընկերությունների փակվելու հարցը քննարկվո՞ւմ է, Խաչատրյանն ասաց․ «Բոլոր թեմաներն էլ քննարկվում է, կա համաձայնագիր, որը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե լինում են խախտումներ, մենք կօգտվենք այդ քայլերից»։

Հարցին՝ արդյո՞ք ինքը համաձայն է այն դիտարկումներին, թե ռուսական հեռուստաընկերությունները սպառնում են Հայաստանի անվտանգությանը, նախարարը չմեկնաբանեց այդ հարցը։

  • Կիսվել: