կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել Պոլիտեխնիկական համալսարանի լսարաններում, շփվել ուսանողների հետ

ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել Պոլիտեխնիկական համալսարանի լսարաններում, շփվել ուսանողների հետ

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ՀԱՊՀ), շրջայց կատարել համալսարանի լսարաններում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շփվել ուսանողների հետ: ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Նախարարը մասնավորապես կարևորել է կրթություն- գիտություն-արտադրություն կապը, նաև հետազոտական բաղադրիչը՝ որպես այդ շղթայի մի մաս և նշել այդ ամենի համատեքստում Պոլիտեխնիկի հետ ինտենսիվ աշխատանքը։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է նաև, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ն՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, ունի ևս մեկ հուսալի գործընկեր, որի հետ սերտ աշխատանքի արդյունքում կարող են կարևոր բովանդակություն ստեղծել, ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական լուրջ ծրագրեր և աշխատանքներ իրագործելու ուղղությամբ։

  • Կիսվել: