երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Riga Food 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական հայկական տաղավարով

Riga Food 2024 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական հայկական տաղավարով

2024 թվականի սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի կունենա Riga Food 2024 միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 
Միջոցառմանը ներկայացված են լինելու 9-ը երկիր՝ ազգային տաղավարով, 30 երկրից շուրջ 420 ընկերություն, գնորդներ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:
 
Հիմնական ոլորտներն են՝ սնունդ, խմիչք, նորագույն տեխնոլոգիաներ, փաթեթավորում, սարքավորումներ։
 
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։
 

Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն՝ այստեղ։

  • Կիսվել: