Ռիադ քաղաքում դեղագործական միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով
Սաուդիան Արաբիայի Ռիադ քաղաքում դեկտեմբերի 10-12-ը կկայանա «CPHI Middle East 2024» դեղագործական միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։
Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել ցուցահանդեսի պաշտոնական կայքից՝ https://www.cphi.com: