երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որից 4-ն արդեն Հայաստանում է

Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել, որից 4-ն արդեն Հայաստանում է

Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։
 
«Նոր գնված 8 աղբատար մեքենայից 4-ն արդեն Հայաստանում են: Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշեց Կատվալյանը։ Գործընթացների ավարտից հետո շահագործման կհանձնվեն։
 
Ըստ նրա` մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն 1 շաբաթից։
Կատվալյանը հավելեց, որ հիմնարկի վարչական շրջանների հավաքարարների և բանվորների համազգեստի համար մրցույթ է հայտարարվել։ Հուլիսի 15-ին մրցույթի բացումն է։
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ինչին ի պատասխան ԵԱՍՄ տնօրենը հայտնեց` 9–ից 2-ը մատակարարվել է, մնացածը կմատակարարվեն հաջորդ շաբաթ։

  • Կիսվել: