չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ն շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

ՌԴ-ն շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

2019 թվականի հունվար-սեպտեմբերին  ընդհանուր ներդրումների ծավալում 43.6 տոկոսը Ռուսաստանի ներդրումներն են, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը 2019 թվականին շարունակում է գլխավորել Ռուսաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։

Նրա խոսքով՝ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում հունվար-սեպտեմբերին Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը: Երկրորդ տեղում Չինաստանն է, որին հաջորդում է Շվեյցարիան, այնուհետև՝ Գերմանիան և Իրանը:

«Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կառուցվածքում հիմնականում փոփոխություններ չկան՝ գյուղմթերք, վերամշակված մթերք, գազ, գյուղտեխնիկա և այլն: Ուզում եմ ընդգծել, որ գնային և որակական առումով հայկական ապրանքները մրցունակ են մեր շուկայում»,-ասաց Անդրեյ Բաբկոն:
 
Պաշտոնյան ընդգծեց, որ ռուսական ընկերությունները պատրաստակամ են ակտիվ ներդրում ունենալ գյուղատնտեսական, աղբահավաք, ճանապարհային տեխնիկայի մատակարարման գործում: Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ քննարկումների մեջ են:
 

«Մեր ընկերությունները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում: Կարող եմ ասել, որ մեր ներկրված տեխնիկան կարող է լինել մրցունակ: Չէ որ որպես ԵԱՏՄ անդամ երկիր մաքսային վճարներ չկան: Դրանից բացի, տեղափոխման ճանապարհային ծախսը մոտ 80 տոկոսը սուբսիդավորվում է: Ստացվում է՝ այն գնով, որ ապրանքը գործարանից դուրս եկավ չնչին տարբերությամբ կհասնի Հայաստան»,- նշեց Բաբկոն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: