շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը, իսկ ՍԱՏՄ–ն պետք է փորձի ավելի ակտիվ աշխատել. նախարար

ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը, իսկ ՍԱՏՄ–ն պետք է փորձի ավելի ակտիվ աշխատել. նախարար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթերք արտահանել Ռուսաստան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանն արգելք է սահմանել իր երկիր միրգ–բանջարեղեն տեղափոխելու համար։
 
«Նման բան չկա։ Որոշ ընկերությունների դեպքում խնդիրներ էին հայտնաբերվել և այդ ընկերություններին թույլ չեն տվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանին են արգելել։ 100–ավոր ընկերություններ կան, որոնք արտահանում են, գործընթացը շարունակվում է, և ցավոք կան ընկերություններ էլ, որ նման խնդիրների առաջ են կանգնել»,– նշեց Պապոյանը։
 
Նա շեշտեց, որ ՍԱՏՄ–ն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի նման խնդիրներ կամ այդ խնդիրների կրկնություններ այլևս չլինեն։

  • Կիսվել: