կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվում է հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծման հարցը

Քննարկվում է հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծման հարցը

Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը՝ քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծման հարցը: Այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

Նրա խոսքով՝ թեև Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, սակայն այն դեռ չի համապատասխանում իրական ներուժին:

«Մենք պետք է շարունակենք այդ բնագավառում աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղազախստանը կարող է ավելացնել Հայաստան իրականացվող արտահանման ծավալները։

«ՀՀ-ում գրանցված է ավելի քան 100 ձեռնարկություն, որ ունի ղազախական կապիտալ, մեր երկրում էլ կա 435 ընկերություն, որ ունեն հայկական կապիտալ, և 76 ղազախահայկական համատեղ ձեռնարկություն»,-ընդգծել է նախարարը:

  • Կիսվել: