երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են Վրաստանով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր. Պապոյանը հանդիպել է Սոնգուլաշվիլիի հետ

Քննարկվել են Վրաստանով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր. Պապոյանը հանդիպել է Սոնգուլաշվիլիի հետ

Հ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել է նախարարությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական բրենդիով (կոնյակ) բեռնված մեքենաների արագ և անխոչընդոտ անցմանը, կոնյակի իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: