երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են տնտեսության թվայնացմանը, ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, տեղական արտադրության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են տնտեսության թվայնացմանը, ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, տեղական արտադրության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Այսօր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի ու միության խորհրդի անդամների հետ քննարկել ենք նախարարության և միության համագործակցությանը, տնտեսության թվայնացմանը, ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, տեղական արտադրության ընդլայնմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նապարար Վահան Քերոբյանը:

՛՛Խոսել ենք նաև միության ծրագրերի, մասնավորապես՝ Silicon Mountains գագաթնաժողովի եւ Upstart կրթական հարթակի մասին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: