Քննարկվել են Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում առկա գյուղատնտեսական խնդիրները
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչի հետ քննարկել ենք Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում առկա գյուղատնտեսական խնդիրները, զարգացման հնարավորությունները և համագործակցության շրջանակներում հնարավոր համատեղ ծրագրերը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ հրապարակելով լուսանկարներ:




