շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Քննարկվել են Իրանի և ՀՀ-ի միջև տարանցման ոլորտում համագործակցության դյուրացման և էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են Իրանի և ՀՀ-ի միջև տարանցման ոլորտում համագործակցության դյուրացման և էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման շտաբի նիստում քննարկվել են հարևան երեք երկրների՝ Հայաստանի, Սիրիայի և Օմանի հետ Իրանի համատեղ տնտեսական հանձնաժողովների կողմից հաստատված նախագծերի մանրամասները, գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարին, ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ Իրանի գործարար հարաբերություններին, ասել է. «Շինարարության և ճանապարհաշինության լորոտներում Հայաստանի հետ համագործակցության շրջանակում, տեխնիկական և ինժեներական ծառայությունների նախագծեր են մշակվել։ Հայաստանի հետ համագործակցություն կա նաև գյուղատնտեսական հողերի մշակման և օգտագործման ոլորտում»:
Անդրադառնալով Հալալ սննդամթերքի համաժողովի տնօրենների խորհրդին Իրանի մասնակցությանը և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը, Սաֆարին ասել է. «Փաստաթուղթն Իրանի և միության անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ դեկտեմբերի 25-ին»։

Նրա խոսքով. « Քննարկվել է նաև Իրանի և Օմանի միջև տարանցման դյուրացման, նավահանգիստների զարգացման և էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցը։ Մեր արտահանումը Օման այս տարի հասել է մոտ 2 միլիարդ դոլարի։ Այդ ցուցանիշը նախորդ տարի կազմել է 1 միլիարդ դոլար»:

 

  • Կիսվել: