կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

 Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությանը, Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ոլորտում հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի մշակմանը։

Նախարարը նաև համառոտ ներկայացրել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղական ընկերությունների արտադրական կարողությունների արդիականացման նպատակով տրամադրվող պետական աջակցության գործիքակազմը։

  • Կիսվել: