չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Քննարկվել են ՀՀ-Ղազախստան համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Քննարկվել են ՀՀ-Ղազախստան համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում

Նոյեմբերի 10-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Բարեկամության շքանշանակիր Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
 
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հնարավորությունները արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
 
Անդրադարձ է կատարվել ոլորտային փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հեռանկարներին։
 
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են նման ձևաչափով շփումների կարևորությունը՝ երկկողմ հարաբերությունների խորացման և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման տեսանկյունից։

  • Կիսվել: