Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցեր
Հուլիսի 10-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի ազգային էկոնոմիկայի նախարարության պետքարտուղարի տեղակալ Մարթոն Բոկային (Marton Bokay)։
Քննարկվեցին ՀՀ և Հունգարիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև հայ-հունգարական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները: