երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթությունները և ընթացիկ ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
 
Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին՝ ուղղված պետական հատվածին, հանրային ֆինանսների կառավարման ոլորտին, ինչպես նաև ծախսային քաղաքականության վերանայմանն առնչվող հարցերի:

  • Կիսվել: