երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները

Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Իտալական առևտրային գործակալության (Italian Trade Agency) գլխավոր տնօրեն Լորենցո Գալանտիի հետ: Այս մասին հայտնում են  դեսպանությունից։ 

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև քննարկել են համագործակցության հեռանկարներն ու նոր ոլորտների բացահայտումը:

Երկուստեք կարևորվել է հետագա համագործակցության շարունակությունը:

  • Կիսվել: