երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Քննարկվել են Ֆրանսիայում և Հայաստանում ջրի կառավարման ոլորտում առկա խնդիրները

Քննարկվել են Ֆրանսիայում և Հայաստանում ջրի կառավարման ոլորտում առկա խնդիրները

Ինդոնեզիայի Հանրապետությունում (ք․ Բալի) անցկացված Ջրի համաշխարհային ֆորումի շրջանակներում մայիսի 24-ին Հայաստանի պատվիրակության ղեկավար, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բարբարա Պոմպիլիի հետ: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։
 
Զրուցակիցները քննարկել են Ֆրանսիայում և Հայաստանում ջրի կառավարման ոլորտում առկա խնդիրները, կլիմայի փոփոխության արդյունքում առաջացող նոր մարտահրավերները և դրանց հետևանքների հաղթահարման նպատակով իրականացված միջոցառումներն ու բարեփոխումները:
 
Անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում փորձի փոխանակման, Ֆրանսիայի կողմից Հայաստանին տեխնիկական, փորձագիտական և ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորություններին:

  • Կիսվել: