ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը

Քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։

 Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ համագործակցության առկա մեծ ներուժը՝ Վահան Քերոբյանն անդրադարձել է այն նոր նախագծերին, որոնք կարող են հետաքրքիր լինել միջազգային այս ֆինանսական կազմակերպությանը։

Քննարկվել է նաև Վերին Լարսում լոգիստիկ կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Անդրադարձ է կատարվել Եվրասիական կոնգրեսին, որը կկայանա ընթացիկ տարվա հունիս ամսին ՌԴ Սոչի քաղաքում։

  • Կիսվել: