ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-կանադական համագործակցության ընթացքը

Քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-կանադական համագործակցության ընթացքը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն ԼըՔլերին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Նախարարը բարձր է գնահատել դեսպանի կողմից ներդրված ջանքերը Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում հայ-կանադական համագործակցության ընթացքը, իրականացված քայլերն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև արդեն նախաձեռնված և իրականացվող երկկողմ գործընթացներին, որոնց արդյունքում համագործակցությունն ավելի կընդլայնվի և կզարգանա։

  • Կիսվել: