չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ

Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

·     3 անշարժ գույք.

 

·      1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.

·      1 տրանսպորտային միջոց.

·      3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

·       բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.

·     43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

· 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

  • Կիսվել: