հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվել է Հայաստանում հողմակայանների կառուցման հարցը

Քննարկվել է Հայաստանում հողմակայանների կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 1-ին Թեհրանում մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին։ 

 Նա ծանոթացել է տեղական եւ արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին եւ արտադրական հզորություններին: Հանդիումներ է ունեցել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ  քննարկել արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Ցուցահանդեսի շրջանակում  Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ  էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի եւ Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ: 

Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:

Նոյեմբերի 1-3ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ:

  • Կիսվել: