շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու հարցը

Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու հարցը

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։

  • Կիսվել: