Քերոբյանը կայցելի Իրան
2024 թվականին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կայցելի Իրան: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Քերոբյանի խոսքով՝ այցը տեղի կունենա այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում։
՛՛Իրանում քննարկումներ կանցկացվեն, թե ինչպես կարելի է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք բեկման հասնել Իրան հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման առումով՛՛,-ասաց նախարարը և հավելեց, որ նման քննարկումներ իրանական կողմի հետ այժմ էլ են անցկացվում։