երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Qatar Airways-ն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Հայկական ավիացիայից տեղեկացնում են, որ տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի հետևյալ ուղղություններով՝

Հիշեցնենք՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելին ուղղված հրթիռային հարվածների թիրախում միայն ռազմական օբյեկտներն են եղել։ Գերատեսչությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել վճռական միջոցներ ձեռնարկել՝ Իսրայելի կողմից «նոր սպառնալիքները» կանխելու համար և հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իր շահերի և ինքնիշխանության պաշտպանության համար։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կհրավիրի Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ. այն տեղի կունենա վաղը։

Ավելի վաղ, Իսրայելը հայտարարել էր Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներն են: «Հըզբոլլահը» իսրայելական հարվածներին պատասխանել է տասնյակ հրթիռներով:

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև կենդանի վահան իրենց հարձակումների ժամանակ։

Իրանի պնդմամբ էլ՝ Իսրայելի վրա իր ամենամեծ ռազմական հրթիռային հարձակումն ավարտել է՝ կանխելով հետագա սադրանքները: «Մեր գործողությունները կավարտվեն, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա պատասխան գործողություններ հրահրել: Այս դեպքում, սակայն, մեր պատասխանն ավելի ուժեղ և հզոր կլինի»,- ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

 

  • Կիսվել: