կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է ՃՇՀԱ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով հոգաբարձուների խորհրդի նախագահի, քարտուղարի ընտրության և այլ հարցեր։

ՃՇՀԱՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), ներկայացնելով հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին, նշել է, որ նա ավարտել և իր աշխատանքային կարիերան սկսել է հենց այդ համալսարանում, հետևաբար՝ լավատեղյակ է իրականացվող աշխատանքներին։

Եղիազար Վարդանյանը ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ինչպես տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, ողջունելով ներկաներին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Մանուկ Բարսեղյանը նիստի քննարկմանն է ներկայացրել համալսարանում իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընդգծել են համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի կողմից իրականացվող համագործակցված աշխատանքների շարունակականության ապահովումը, ինչով էլ պայմանավորեցին  համալսարանում կրթական և գիտական ոլորտներում իրականացվող բարեփոխումների բարձր արդյունավետությունը։ 

Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի ասպիրանտ Խաչատուր Խաչատրյանը։

  • Կիսվել: