հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Համբարձում Մաթևոսյանը նոր մամուլի քարտուղար ունի․ Նժդեհ Հովսեփյանն ազատվել է այդ պաշտոնից

Համբարձում Մաթևոսյանը նոր մամուլի քարտուղար ունի․ Նժդեհ Հովսեփյանն ազատվել է այդ պաշտոնից

Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս որոշումը կայացրել է ինքը՝ Համբարձում  Մաթևոսյանը։

Նրա մեկ այլ որոշմամբ Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար։

Հիշեցնենք, որ Նժդեհ Հովսեփյանը 2021 թվականի հունվարի 12-ին նշանակվել էր արդեն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ. Հովսեփյանը Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարն էր, երբ վերջինս փոխվարչապետ էր։

Լուսինե Մարտիրոսյանը եղել է Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

  • Կիսվել: