շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխարժեքները Հայաստանում․ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

Փոխարժեքները Հայաստանում․ դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է

Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է։

 Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ մարտի 7-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391.03 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.06 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.69 դրամ է, գինն ավելացել է 1 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 420.64 դրամ միջին գնով, գինը մնացել է անփոփոխ։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.98 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.32 դրամ միջին գնով, մարտի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.38 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.53 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,58 դրամով՝ կազմելով 477,91 դրամ։

  • Կիսվել: