ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է բրենդի ինստիտուտը կայացնենք, որ հայկական ապրանքը ճանաչում ունենա, իր տեսքով և համով տարբերվի․ Խաչատուր Սուքիասյան

Պետք է բրենդի ինստիտուտը կայացնենք, որ հայկական ապրանքը ճանաչում ունենա, իր տեսքով և համով տարբերվի․ Խաչատուր Սուքիասյան

«Պետք է բրենդի ինստիտուտը կայացնենք, որ հայկական ապրանքը ճանաչում ունենա, իր տեսքով և համով տարբերվի, հստակ ասի, որ այս ապրանքը այսինչ շրջանի ապրանքն է ու ունի տվյալ համը»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման դիտարկում հայտնեց՝ անդրադառնալով հանձնաժողովի նիստում քննարկվող «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին։

Սուքիասյանը, մասնավորապես, այս հարցը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Ռաֆայել Գևորգյանից հետաքրքրվեց, թե երբ խոսում ենք ապրանքային նշանների և ապրանքի ծագման տարածաշրջանի մասին,տեխնիկական մի շարք հարցեր ինչպես են լուծում ստանում․

«Վերցնենք Արենիի խաղողը, ինչպե՞ս  ենք ապացուցում, որ բոլոր արտահանվողները Արենի են»,- Խաչատուր Սուքիասյանն ընդգծեց՝ ծագման տարածաշրջանի վրա եվրոպական ատադրողներն մեծ ուշադրություն են դարձնում․

«Եթե ասում ենք տեղանուն, նկատի ունենք այդտեղի համը, այդտեղի արտադրությունը։ Այս ամեն ինչը եվրոպական երկրներում հստակ այնպես է արված, որ պիտակավորումը նույնպես շփոթմունք չառաջացնի»։

  • Կիսվել: