ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետբյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների վերանորոգմանը

Պետբյուջեի պահուստային ֆոնդից 11.8 մլրդ դրամ կուղղվի ավտոճանապարհների վերանորոգմանը

Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 11,8 մլրդ դրամ հատկացրեց պետական նշանակության ավտոճանապարհները հիմնանորոգելու համար։

Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածներն են՝

Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դիլիջանի ոլորաններ),

Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.3 կմ հատվածը (Մարտունի, Գեղհովիտ, Մադինա համայնքներ),

Հ-12 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.2 կմ հատվածը (Մասիս, Ռանչպար),

Հ-13 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ հատվածը (Դաշտավան, Զորակ, Սայաթ Նովա),

Հ-39 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3.4 կմ հատվածը (Գավառ),

Հ-75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատվածը (Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր),

Հ-93, /Հ-75/ - Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ հատվածը,

Տ-5-24,/Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 8.6 կմ հատվածը և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցները (Ուրասար, Կաթնաղբյուր),

Տ-9-19, /Մ-2/ - Հերհեր - Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի 8.7 կմ հատվածը (Հերհեր, Կարմրաշեն),

Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա միջազգային օդանավակայան» ՓԲ Ընկերության բեռնային համալիր տանող 1.7կմ երկարությամբ ճանապարհը,

Տ-8-49,/Տ-8-48/-Լծեն ավտոճանապարհը (6.2 կմ, Լծեն-Շամբ հատված)։

  • Կիսվել: