ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պետբյուջեի դեֆիցիտը 2024թ. ավելին կլինի նախատեսվածից. ֆիննախ

Պետբյուջեի դեֆիցիտը 2024թ. ավելին կլինի նախատեսվածից. ֆիննախ

ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը 2024թ. փոքր-ինչ ավելին կլինի նախատեսվածից։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 8-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախագծում դրված էր դեֆիցիտ՝ ծախսերի մասի 3,2 տոկոսի չափով։ «Սակայն բյուջեում Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի ներառումը ծախսերը կավելացնի 144 մլրդ դրամով, ինչն իր հերթին կավելացնի դեֆիցիտի չափը՝ 4,6 տոկոսի»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ հավաստիացրել է, որ դա որեւէ էական ազդեցություն չի ունենա ֆիսկալ վիճակի վրա, քանի որ ավելի վաղ այդ միջոցները հատկացվել էին Հայաստանի կողմից որպես վարկ։ «Այժմ դրանք պարզապես կդառնան պետբյուջեի ծախսային մաս»,- նշել է նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: