ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի

ՊԵԿ-ում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի

ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ այլևս չի պահանջվի. նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։ Այս նախագիծը չզեկուցվողների շարքում էր։
 
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ գործող կարգավորումների` այդ պաշտոնի համար առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ է պետք։
 
«Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տևական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը»,–ասված է հիմնավորման մեջ։

  • Կիսվել: