շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՊԵԿ նախագահը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյան անդրադարձել են համատեղ ծրագրերին

ՊԵԿ նախագահը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի պաշտոնյան անդրադարձել են համատեղ ծրագրերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականի ընթացքում և այն նոր հնարավորություններ կընձեռի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանն առավել արդյունավետորեն իրականացնել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Ջենիֆեր Սվիդերին՝ տարածաշրջանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր նոր առաքելությունում:

Կոմիտեի ղեկավարը միաժամանակ շնորհավորել է Իմեդա Ցիցիաշվիլիին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել համագործակցել հետագա ծրագրերի իրականացման շուրջ:

  • Կիսվել: