կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. Կարեւորել են հարկային մարմինների միջև ակտիվ շփումները

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին. Կարեւորել են հարկային մարմինների միջև ակտիվ շփումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։

Ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։

  • Կիսվել: