չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարակա՞ն է տվել

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարակա՞ն է տվել

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատասենյակում է, հանձնարարություններ է տալիս, ես նման տեղեկություն չունեմ: Այս մասին փոխանցում է ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարական է տվել:

«Եթե նման պաշտոնական տեղեկություն լինի, պատշաճ կարգով և ժամանակին կտեղադրվի մեր պաշտոնական կայքէջում»,-հավելեց նա:

Նշենք, որ Hraprak.am-ը գրել է, որ իրենց տեղեկություններով ԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

  • Կիսվել: