հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում  վերապատրաստում են անցել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար:
 

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների  կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության և արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման և կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը: Դասընթացի  միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում:

Դասընթացի ավարտին մասնակիցները  հանձնել են քնություն և ստացել  հավաստագրեր:

 

 
 

  • Կիսվել: