երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատգամավորական ծախսը բարձրացնելը համարում եմ անբարոյականություն. Նաիրա Զոհրաբյան

Պատգամավորական ծախսը բարձրացնելը համարում եմ անբարոյականություն. Նաիրա Զոհրաբյան

Այսօր մեր բզկտված տնտեսությամբ, բզկտված Հայաստանով և Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը և պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչ-որ մի պահի, երբ մեր տնտեսությունը կլինի կայուն, երբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, այո՛, պետք է անդրադառնալ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն։ Բայց այսօր դա պետք է լինի մեր հարյուրերորդ խնդիրը, ոչ թե առաջնային, որի համար արտահերթ նիստ է հրավիրվել», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները, որպեսզի «պարգևավճար» բառից խուսափեն, հիմա ուզում են դա օրենքով ամրակայել։

  • Կիսվել: