հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել. Արթուր Խաչատրյան

Փաստորեն, քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել. Արթուր Խաչատրյան

Ինձ թվում է՝ քաղաքացին ոչ միայն տուգանքի, այլ նաև տուրքի մատերիալի է վերածվել: Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

«Եթե նայենք պետական եկամուտների աճը, ամենա աճը, եթե չեմ սխալվում տուրքերի աճն է: Եթե 50% ով է ծանրաբեռնված, էդ դեպքում ինչի ենք ուզում 1,600-ը սարքենք 5 հազարի, եթե սրա նպատակը զուտ ֆիսկալ չի: Երկնքից ընկած փող է, մեքենան էնտեղ կանգնած է: 3,400 դրամով ավելացնել ուղղակի փող է պետական նպատակների համար, բացառապես ֆիսկալ նպատակների համար գանձում ենք:

Եթե ուզում ենք գանձենք, միջին վիճակագրական մեքենան էդ ստայանկայում քանի՞ օր է մնում: Եթե միջին վիճակագրականը դիցուկ 17 օր է, էդ դեպքում էս սանկցիան կիրառեք 18 օրվանից սկսած, ինչի եք հաջորդ օրվանից անում:

Եթե մարդը դիտմամբ ասում է ստեղ ստայանկեն պետական ավելի էժան է, քան թե դրսի ստայանկան, էդ դեպքում 18-րդ օրվանից արեք, եթե 17 օրը միջինն է:

Եթե չենք ուզում դա լինի, եթե ասում եք մեքենաները բերում են, չեն կարողանում վաճառել, էս ֆենոմենն էլ առաջացավ, որովհետև հարկային կարգավորումներով իրավաբանական անձինք ստացան առավելություն ֆիզիկական անձանց նկատմամբ: Եվ դրա համար, ինչպես մամուլում կարդացել եմ, և նաև քննարկումների ժամանակ, շատերը գնում են կոնկրետ մեքենա ներկրողին ասում են՝ այ էն մեքենան իմ համար բեր, որովհետև փոխվել են իրավական կարգավորումները: Եթե չեք ուզում դա լինի, հավասարություն դրեք ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը:

Մյուսը, ըստ նրա, այն է, որ ասում են՝ մարդն ուզում է մաքսազերծել, բայց փող չունի. «Եթե փող չունի մի բան էլ ավել փող ենք դնում, վերջիվերջո ինչի՞ եք դրդում այս մարդուն»,- ասեց Խաչատրյանը: 

  • Կիսվել: