չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանն Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա

Փաշինյանն Արմեն Ղուլարյանին 2 օրով գործուղում է Շվեյցարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին 2 օրով գուծուղում է Շվեյցարիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին 2023 թվականի ապրիլի 4-5-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)` Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի հողերի կառավարման հարցերով աշխատանքային խմբի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով:
  2. Արմեն Ղուլարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

  • Կիսվել: