Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ռուսական բիզնեսի համար սպառնալիքներ չկան, բայց փաստերն այլ բան են ասում. Օվերչուկ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ հանրապետությունում ռուսական բիզնեսը սպառնալիքի տակ չէ, բայց փաստերն այլ բան են ասում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում:
«Անցյալ ամռանը մենք ՀՀ վարչապետին ուղղակիորեն հարցրեցինք Հայաստանում ռուս ներդրողների հեռանկարների մասին: Մեր ուղիղ հարցին ուղիղ պատասխան տրվեց. Հայաստանում ռուսական բիզնեսը սպառնալիքի տակ չէ: Փաստերը, սակայն, այլ բան են ասում: Մենք տեսնում ենք, որ մեզ մի բան են ասում, մինչդեռ իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան: Նախ, խախտվեցին էլեկտրաէներգիայի ձեռքբերման և մանրածախ առևտրի ոլորտում շահագրգիռ ռուս գործարարի սեփականության իրավունքները, իսկ հիմա ռուսական պետական ընկերությանն առաջարկվել է վաճառել կոնցեսիան»,- ասել է նա:
Ինչպես նշել է Օվերչուկը, Մոսկվան գիտակցում է, որ արևմտյականներից բացի, Հայաստանում կան մարդիկ, որոնք ցանկանում են կրճատել Ռուսաստանի հետ հարաբերությունները և հանրապետությունից հեռացնել ռուսական բիզնեսը: «Մենք տեսնում ենք, որ անցյալ տարի Հայաստանն ընդունեց հռչակագրային օրենք՝ Եվրամիությանը միանալու իր ցանկության մասին, և ջանքեր են գործադրվում ԵՄ չափանիշները ընդունելու համար: Մենք չենք կարող անտեսել երկրի ղեկավարների բազմաթիվ հայտարարությունները՝ Եվրամիությանը միանալու իրենց ցանկության մասին: Մեզ համար այս շրջանակ են տեղավորվում թե՛ ռուս գործարարի ունեցվածքի բռնագրավումը, թե՛ երկաթուղու կոնցեսիայի առաջարկվող վաճառքը»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը:


