կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Պարտադիր ապահովագրության համակարգը 2025-ին ուժի մեջ չի մտնի. Դրա համար միջոցներ ներառված չեն 2025-ի բյուջեում. Նախարար

Պարտադիր ապահովագրության համակարգը 2025-ին ուժի մեջ չի մտնի. Դրա համար միջոցներ ներառված չեն 2025-ի բյուջեում. Նախարար

Պարտադիր ապահովագրության հետ կապված միջոցներ ներառված չեն 2025-ի բյուջեում. կարծում եմ՝ 2025-ին այն ուժի մեջ չի մտնի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Որոշ բաներ, կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվել: Այդ միջոցները ներգրավված չեն 2025-ի բյուջեով, որովհետեւ նախպտրաստական որոշակի աշխատանքներ ենք գտել, որ պետք է արվեն այդ համակարգը սահուն եւ առանց որեւէ ռիսկի ներդնելու համար: Պարզ է, որ երբ համակարգը ներդրվի, պահանջարկը առողջապահական ծառայությունների նկատմամբ կտրուկ կբարձրանա:

Դա նաեւ համադրվում է մեր ֆիսկալ կարողությունների հետ: Եթե դա պլանավորեինք բյուջեի դեֆիցիտն ավելի մեծ պետք է լիներ»,- ասաց նա:

  • Կիսվել: