հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պարգևավճարներ տրվում են ամբողջ պետական համակարգում․ ՏԿԵ նախարար

Պարգևավճարներ տրվում են ամբողջ պետական համակարգում․ ՏԿԵ նախարար

Պարգևավճարներ տրվում են ամբողջ պետական համակարգում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա պարզաբանեց, որ պետական համակարգում կա ինչպես աշխատավարձերի, այնպես էլ պարգևավճարների համակարգ։ Սանոսյանը վստահեցրեց, որ պետական համակարգում միայն իշխող խմբակցության աշխատակիցները չեն աշխատում։ «Այնտեղ աշխատում են մեր բազմաթիվ քաղաքացիներ»,-հավելեց նա։

  • Կիսվել: